Միացյալ նահանգներում բնակվող տիկին Ստելլան <<Կիսաբաց Լուսմուտներ>> հիմնադրամի աշխատակցի հետ այցելեց Կոտայքի մարզի Քասախ համայնքում ապրող Հովսեփյանների տուն: Սարգիսն ու Քրիստինեն երազում էին սեփական անկյունն ունենալու մասին ու Քասախ համայնքում որոշել էին կառուցել իրենց բաղձալի տունը, սակայն Սարգիսի առողջական խնդիրները խոչընդոտեցին և երազանքների տունը վերածվեց նկուղային կացարանի։ Հովսեփյանների բազմանդամ ընտանիքը արդեն 11 տարի է ինչ ապրում է փոքրիկ տնակում։ Այստեղ մեծանում են Քրիստինեի ու Սարգիսի յոթ անչափահաս երեխաները։Սարգիս, որը հինգ տարվա աշխատանքային փորձով հացթուխ է, արդեն 4 ամիս է կորցրել է աշխատանքը ։Ընտանեկան նպաստով կարողանում են կոմունալները վճարել, մորաքրոջ Լավուրիկի կենսաթոշակով փորձում են մյուս հոգսերը հոգալ։ Յոթ երեխաներից ամենափոքրը մի քանի ամսական է և երեխաներին կերակրելու համար հաճախ են պարտքով խանութներից ապրանք վերցնում։ Մեր այցի ընթացքում նրանց համար բավականին շատ սննդամթերք էինք տարել։Բացի սննդամթերքից, ընտանիքի անդամների համար նաև հագուստներ էինք տարել։ Տանտիկնոջ խոքով, ճիշտ ժամանակին ենք այցելել ու այն ամենը ինչ տարել էինք շատ անհրաժեշտ էր իրենց։
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝