redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Հովսեփյանների ընտանիքում 5րդ զավակի ծնունդը սպասված էր, բայց ծնունդից հետո ի հայտ եկած առողջական խնդիրները՝ անսպասելի։ 2,5 տարեկան Դավիթի ծնողները մինչև այսօր չեն լսել անգամ իրենց տղայի լացի ձայնը, սակայն իրավիճակից չհուսահատվելով, Սարգիսն ու Քրիստինեն իրենց հնարավորությունների սահմաններում ամեն բան անում են, որ խախտեն իրենց որդու արտասովոր լռությունը։ Բազմանդամ ընտանիքում Դավիթը միակը չէ, որ ունի լուրջ առողջական խնդիրներ։ Ընտանիքի հայրը ևս վատառողջ է, բայց սոցիալական վիճակը թույլ չի տալիս զբաղվել սեփական առողջական խնդրով։ Ընտանիքի ավագը՝ 69-ամյա Ծաղիկը, անում է ցանկացած աշխատանք, որպեսզի մի փոքր թեթևացնի տղայի հոգսը։