40-ամյա Մարոն արդեն մի քանի տարի է ինչ ապրում է իր կյանքի երրորդ տղամարդու՝ Ռոմիկ Ազատյանի հետ: Մարոն ու Ռոմիկը հիմնական կացարան չունենալով, տեղից տեղ են տեղափոխվում. կողակիցներն Մարոյի 3 երեխաներից երկուսի հետ ապրում են սարերում՝ փոքրիկ տնակում, անմարդկային պայմաններում: Սարերն ու ձորերը դարձել են Մարոյի և Ռոմիկի միակ կացարանը, իսկ խաշնարածությունը նրանց միակ եկամուտի աղբյուրը: Մարոյի խոսքով կյանքը սարերում շատ դժվար է, բայց այլ տարբերակ չունեն ապրելու: