2007 թվականին Ալինան և Արամն ամուսնացան ու իրենց աղմկոտ կյանքի հիմքը դրեցին Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքում։ Հաճախ Ալինայի և սկեսուրի հարաբերությունները լարվում են այն աստիճան, որ կողմերին հաշտեցնելու է գալիս ոստիկանությունը, սակայն վերջիններիս այցից օրեր անց տանը տիրում է հին իրավիճակը : Դու ՝ ինձ, ես՝ քեզ ամենահեշտ պատճառաբանությունը, որ տալիս են հարս և սկեսուր այն ամենօրյա վեճերին, որ սկսվում է Բաղինյանների տանը, որը շարունակվում է արդեն 15 տարի, իսկ կողմերից և ոչ ոք չի փորձում փոխզիջման գնալ: