redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702007 թվականին Ալինան և Արամն ամուսնացան ու իրենց աղմկոտ կյանքի հիմքը դրեցին Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքում։ Հաճախ Ալինայի և սկեսուրի հարաբերությունները լարվում են այն աստիճան, որ կողմերին հաշտեցնելու է գալիս ոստիկանությունը, սակայն վերջիններիս այցից օրեր անց տանը տիրում է հին իրավիճակը : Դու ՝ ինձ, ես՝ քեզ ամենահեշտ պատճառաբանությունը, որ տալիս են հարս և սկեսուր այն ամենօրյա վեճերին, որ սկսվում է Բաղինյանների տանը, որը շարունակվում է արդեն 15 տարի, իսկ կողմերից և ոչ ոք չի փորձում փոխզիջման գնալ: