Սաթենիկ Ավագյանը չէր էլ ենթադրում, որ Արցախյան վերջին պատերազմին, դրան նախորդած անհաջող ամուսնական կյանքին ու Աղավնոյից բռնի տեղահանմանը հաջորդելու էր մոր հիվանդության մասին լուրը, որը գլխիվայր շրջեց Սաթենիկի ամբողջ կյանքը, փոխեց պլաններն ու երազանքները: Մոր կյանքի ու մահվան դեմ կռվի, երեք անչափահաս երեխաների հոգսի և կացարան չունենալու խնդրի առաջ կանգնած Սաթենիկը մնացել է միայնակ: Կյանքի տարբեր փուլերում Սաթենիկը բախվեց տարբեր խանգարող կետերի, որոնք իհարկե իրենց հետևանքները թողեցին Սաթենիկի կյանքում: Անկախ նրանից, որ Սաթենիկի կյանքը վայրիվերումներով լի է, նա շարունակում է առաջ նայել: