redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Սաթենիկ Ավագյանը չէր էլ ենթադրում, որ Արցախյան վերջին պատերազմին, դրան նախորդած անհաջող ամուսնական կյանքին ու Աղավնոյից բռնի տեղահանմանը հաջորդելու էր մոր հիվանդության մասին լուրը, որը գլխիվայր շրջեց Սաթենիկի ամբողջ կյանքը, փոխեց պլաններն ու երազանքները: Մոր կյանքի ու մահվան դեմ կռվի, երեք անչափահաս երեխաների հոգսի և կացարան չունենալու խնդրի առաջ կանգնած Սաթենիկը մնացել է միայնակ: Կյանքի տարբեր փուլերում Սաթենիկը բախվեց տարբեր խանգարող կետերի, որոնք իհարկե իրենց հետևանքները թողեցին Սաթենիկի կյանքում: Անկախ նրանից, որ Սաթենիկի կյանքը վայրիվերումներով լի է, նա շարունակում է առաջ նայել: