2023-թվականի սեպտեմբերի 27-ին Սասունը, կնոջ և 8 անչափահաս զավակների հետ, վերջին անգամ հետհայացք գցեցին Ճարտար գյուղի իրենց տանը և հեռացան իրենց ծննդավայրից՝ Արցախի Հանրապետությունից: Բազմաթիվ դժվարությունների միջով անցած այս ընտանիքը այսօր Հայաստանի Հանապետությունում փորձում է նոր կյանք սկսել, սակայն հիշողություններն ու ծանր ապրումները հանգիստ չեն թողնում նրանցից յուրաքանչյուրին: Նրանց երազանքները կիսատ մնացին, նրանք փակեցին իրենց տան դռները և թաց աչքերով լքեցին իրենց ծննդավայրը, նրանք կարոտում են և հույսը սրտում սպասում, գուցե մի օր կրկին կապրեն իրենց Ճարտարում: