redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702023-թվականի սեպտեմբերի 27-ին Սասունը, կնոջ և 8 անչափահաս զավակների հետ, վերջին անգամ հետհայացք գցեցին Ճարտար գյուղի իրենց տանը և հեռացան իրենց ծննդավայրից՝ Արցախի Հանրապետությունից: Բազմաթիվ դժվարությունների միջով անցած այս ընտանիքը այսօր Հայաստանի Հանապետությունում փորձում է նոր կյանք սկսել, սակայն հիշողություններն ու ծանր ապրումները հանգիստ չեն թողնում նրանցից յուրաքանչյուրին: Նրանց երազանքները կիսատ մնացին, նրանք փակեցին իրենց տան դռները և թաց աչքերով լքեցին իրենց ծննդավայրը, նրանք կարոտում են և հույսը սրտում սպասում, գուցե մի օր կրկին կապրեն իրենց Ճարտարում: