40-ամյա Կարինե Վարդանյանը հարազատ զավակներ չունի, բայց հարազատի պես սիրում և պահում է եղբոր 4 անչափահաս երեխաներին: Արցախի Հանրապետությունից վերադառնաիս Կարինեն դեռ հոգու խորքում հույս ուներ, որ եղբոր կինը ողջ և առողջ կհասնի ընտանիքին, սակայն օրեր անց լսեցին 36-ամյա Նարինեի մահվան լուրը:Արցախի Հանրապետությունում ապրած վերջին օրերը անջնջելի են Կարինեի և նրա ընտանիքի կյանքում, ինչպես հազարավոր Արցախցիներ Կարինեի եղբոր կինը` Նարինեն նույնպես վառելանյութի իր հերթին էր սպասում: 4 զավակների մայրը վառելանյութի հերթում էր, երբ տեղի ունեցավ սարսափելի պայթյունը. ընտանիքը չգիտեր, որ Նարինեն ևս դեպքի վայրում է և փնտրում էր նրան: Հայրենիքը կորցնելուց հետո, վարդանյանների ընտանիք անվերադարձ կորցրեց նաև սիրելի հարսին` 4 զավակների մորը: Այսօր Կարինեն եղբոր հետ միասին է մեծացնում նրա երեխաներին: