redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617040-ամյա Կարինե Վարդանյանը հարազատ զավակներ չունի, բայց հարազատի պես սիրում և պահում է եղբոր 4 անչափահաս երեխաներին: Արցախի Հանրապետությունից վերադառնաիս Կարինեն դեռ հոգու խորքում հույս ուներ, որ եղբոր կինը ողջ և առողջ կհասնի ընտանիքին, սակայն օրեր անց լսեցին 36-ամյա Նարինեի մահվան լուրը:Արցախի Հանրապետությունում ապրած վերջին օրերը անջնջելի են Կարինեի և նրա ընտանիքի կյանքում, ինչպես հազարավոր Արցախցիներ Կարինեի եղբոր կինը` Նարինեն նույնպես վառելանյութի իր հերթին էր սպասում: 4 զավակների մայրը վառելանյութի հերթում էր, երբ տեղի ունեցավ սարսափելի պայթյունը. ընտանիքը չգիտեր, որ Նարինեն ևս դեպքի վայրում է և փնտրում էր նրան: Հայրենիքը կորցնելուց հետո, վարդանյանների ընտանիք անվերադարձ կորցրեց նաև սիրելի հարսին` 4 զավակների մորը: Այսօր Կարինեն եղբոր հետ միասին է մեծացնում նրա երեխաներին: