26-ամյա Աքսաննա Սաֆարյանի ամուսինը՝ Մարատ Սաֆարյանն իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ: Այսօր արդեն երկու անչափահաս երեխաների մայրը, հեռացել է սեփական հայրենիքից՝ Արցախի Հանրապետությունից և զավակներին մեծացնում է ծնողների և ամուսնու հարազատների օգնությամբ: 44-օրյա պատերազմի ժամանակ Աքսաննան ՀՀ-ում էր, երբ ստացավ ամուսնու զոհվելու մասին լուրը, պատերազմից հետո նա կրկին վերադարձավ Արցախի Հանրապետություն և զավակների հետ կյանքը շարունակեց այնտեղ: Սրտում պահելով ամենաթանկը, Աքսաննան ընտանիքի հետ արցունքն աչքերին հեռացավ սեփական հայրենիքից, երազելով այնտեղ կրկին վերադառնալու մասին: