35-ամյա Արցախուհին, արցախյան վերջին պատերազմի ժամանակ զավակների հետ, իր տնից փախավ դեպի խրամատներ։ Մի քանի ժամ խրամատում՝ զինվորների հետ անցկացնելուց հետո, Արցախուհին 3 անչափահաս երեխաների հետ կարողացավ դեպի ապաստարան ուղևորվել, պատկերացում չունենալով, որ այլևս հարազատ տուն գնալու հնարավորություն չի ունենա: Այսօր արդեն Արցախուհին, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվելուց հետո զավակների ու ամուսնու հետ Հայաստանում է կյանքը շարունակում, երազելով հայրենի հող վերադառնալու մասին: