43-ամյա Յանա Աբրահամյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում էր, երբ լսեց մայոր ամուսնու՝ Էդուարդ Աբրահամյանի, մահվան լուրը: 4 երեխաների մոր համար ամուսնու մահն ամենասարսափելին էր, բայց տիկին Յանան, իրեն մայորի կնոջը վայել պահելով, դժվարությամբ հասավ Ստեփանակերտ և հողին հանձնեց հերոս ամուսնուն: Այսօր արդեն Յանան 4 չափահաս զավակներից 3-ի հետ կյանքը շարունակում է Երևանում՝ երազելով կրկին հարազատ քաղաքում՝ Ստեփանակերտում ապրելու և եղբայրական գերազմանատանն՝ ամուսնու շիրիմին այցելելու մասին: