• March 23, 2024

Ոտքերս կապած

$ 5.00 DONATE NOW

2020 թվականին Շուշին լքելուց հետո Մարիամն ու Գուրգենը հասկացան, որ Հայաստանի Հանրապետությունում ապրել չեն կարողանում և որոշում կայացրեցին վերադառնալ Արցախ, այս անգամ Ստեփանակերտ քաղաք։ Կարճատև կայունությանը հաջորդեցին շրջափակումն ու բռնի տեղահանումը, որի հետևանքով ընտանիքը հայտնվեց Լոռվա մարզի Արջուտ գյուղում: Տեղից տեղ տեղափոխվելով այսօր Մարիամի ընտանիքը հաստատվել է Արջուտ գյուղում, որտեղ Մարիամի խոսքերով այսօր նրանք մեծ դժվարությամբ են կարողանում ծայր ծայրին հասցնել: