Ջեմմա Աղաբեկյանի առաջին ամուսնությունը ավարտվեց ամուսնությունից մոտ 1.5 տարի անց։ Ջեմմայի խոսքերով, նախկին ամուսնուց հեռանալու համար ուներ իր պատճառները։ Երեք տարի առաջ Ջեման ամուսնացավ 34-ամյա Սամվելի հետ և Գեղարքունիկի մարզից տեղափոխվեց Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղ։ Տեսողական խնդիրներ ունեցող Սամվելը կնոջ ու 10-ամսական Անդրանիկի հետ ապրում է հայրական տան նկուղում։