Ութ տարի առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո, Արթուր Փիլիփոսյանի կյանքի ընթացքը փոխվեց: 2011 թվականի օգոստոսի 10-ին աշխատանքից տունդարձի ճանապարհին Էջմիածին-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած վրաերթից հետո Արթուրի կյանքը գլխիվայր շրջվեց: Նրան լքեց կինը, հեռացան ընկերները։ Դիմակայելով կյանքի հարվածներին Արթուրը շարունակում է պայքարել և ապրել իր ստեղծած նոր աշխարհում: