redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ութ տարի առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո, Արթուր Փիլիփոսյանի կյանքի ընթացքը փոխվեց: 2011 թվականի օգոստոսի 10-ին աշխատանքից տունդարձի ճանապարհին Էջմիածին-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած վրաերթից հետո Արթուրի կյանքը գլխիվայր շրջվեց: Նրան լքեց կինը, հեռացան ընկերները։ Դիմակայելով կյանքի հարվածներին Արթուրը շարունակում է պայքարել և ապրել իր ստեղծած նոր աշխարհում: