Տղանների ապագան ավելի լավը դարձնելու նպատակով Մկրտչյանները Լուսակն գյուղում գնեցին տուն, սակայն միջնեկ որդու` Ժորա Մկրտչյանի մոտ առաջացած առողջական խնդիրները կոտրեցին ծնողների թևերը։ 2011թվականին հնչած հեռախոսազանքը սառը ցնցուղ էր ընտանիքի անդամների համար։ Նրանց հայտնում էին, որ որդին սուր փսիխոզ ախտորոշմամբ զորամասից տեղափոխվել է Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի` հոգեբուժական բաժանմունք։ Երկարատև բուժում ստանալուց հետո Ժորան այդպես էլ զորամաս չվերադարձավ։ Մի քանի ամիս հետո նա մահացավ։ Մկրտչյանների ընտանիքում չեն կարողանում ելքեր գտնել շարունակ ավելացող խնդիրները լուծելու համար։ 11 հոգանոց ընտանիքում այսօր մեծանում է հինգ անչափահաս երեխա, որտեղ ամենակարևորը շարունակում է մնալ Մկրտիչի քայլելու խնդիրը: