Տարիքային տարբերությունն ու խնամքով թաքցրած սուտը չխանգարեց ամուսիններին ընտանիք կազմել։ Տեղի ունեցած դժբախտություններից տասնամյակներ անց միայն Ծաղիկն ու Գրիշան որոշեցին նորից փորձել ծնող դառնալ։Մեկ տարի առաջ Էդուարդն իմացավ, որ ինքը որդեգիր երեխա է և, որ Ծաղիկն ու Գրիշան իր իրական ծնողները չեն։ 7 օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո տիկին Ծաղիկը մտածեց, որ չի ապրելու ու որոշեց Էդուարդին պատմել իր գաղտնիքը։ Սկզբում Էդուարդը չհավատաց մորը և մտածեց, որ նա ուղղակի ուզում է ցավեցնել նրան։ Երկար մտածելուց հետո, Էդուարդը ծնողներին՝ Ծաղիկին ու Գրիշային ասաց, որ կապ, չունի թե ովքեր են իր կենսաբանական մայրն ու հայրը։ 16-ամյա Էդուարդը այսօր տարեց ծնողների հույսն ու հավատն է, օր ծերության մեկ բաժակ ջուր տվողը։