redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Տարիքային տարբերությունն ու խնամքով թաքցրած սուտը չխանգարեց ամուսիններին ընտանիք կազմել։ Տեղի ունեցած դժբախտություններից տասնամյակներ անց միայն Ծաղիկն ու Գրիշան որոշեցին նորից փորձել ծնող դառնալ։Մեկ տարի առաջ Էդուարդն իմացավ, որ ինքը որդեգիր երեխա է և, որ Ծաղիկն ու Գրիշան իր իրական ծնողները չեն։ 7 օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո տիկին Ծաղիկը մտածեց, որ չի ապրելու ու որոշեց Էդուարդին պատմել իր գաղտնիքը։ Սկզբում Էդուարդը չհավատաց մորը և մտածեց, որ նա ուղղակի ուզում է ցավեցնել նրան։ Երկար մտածելուց հետո, Էդուարդը ծնողներին՝ Ծաղիկին ու Գրիշային ասաց, որ կապ, չունի թե ովքեր են իր կենսաբանական մայրն ու հայրը։ 16-ամյա Էդուարդը այսօր տարեց ծնողների հույսն ու հավատն է, օր ծերության մեկ բաժակ ջուր տվողը։