• June 15, 2020

Պատճառներ փնտրելով

$ 5.00 DONATE NOW

Արդեն մի քանի ամիս է 31-ամյա Արմինեն իր 2 զավակներից հեռու է ապրում ու այդ ամենի մեջ մեղադրում է իր նախկին ամուսնուն։ Բացի այս մեղադրանքից նա նաև պնդում է, որ իր երեխաների հոր պահանջով նրան ստիպողաբար տեղափոխել են հոգեբուժարան ու տևական ժամանակ գտնվել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ։

Նախկին ամուսնու՝ Արտակի ծնողներն ու հարևանները նույնպես նշում են, որ Արմինեն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և երեխաները իրենք են ցանկացել տեղափոխվել հոր մոտ ապրելու, բայց Արմինեն կտրականապես հերքում է նրանց ասածը։

Արմինեն իր անձնական հետաքննությունն է սկսել, պարզելու՝ որոնք են պատմության պատճառները և ինչու նրա 2 երեխաները չեն ապրում իր հետ, իր կողքին։