redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6131Արդեն մի քանի ամիս է 31-ամյա Արմինեն իր 2 զավակներից հեռու է ապրում ու այդ ամենի մեջ մեղադրում է իր նախկին ամուսնուն։ Բացի այս մեղադրանքից նա նաև պնդում է, որ իր երեխաների հոր պահանջով նրան ստիպողաբար տեղափոխել են հոգեբուժարան ու տևական ժամանակ գտնվել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ։
Նախկին ամուսնու՝ Արտակի ծնողներն ու հարևանները նույնպես նշում են, որ Արմինեն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և երեխաները իրենք են ցանկացել տեղափոխվել հոր մոտ ապրելու, բայց Արմինեն կտրականապես հերքում է նրանց ասածը։
Արմինեն իր անձնական հետաքննությունն է սկսել, պարզելու՝ որոնք են պատմության պատճառները և ինչու նրա 2 երեխաները չեն ապրում իր հետ, իր կողքին։