• May 31, 2018

Ամփոփում 4-րդ 2018

ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ, ՄԱՐՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀԱՐՈՒԹ ՏԱՐԱԿՉՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ, ԺԱՍՄԻՆ ԿԱՐՄԻՐՅԱՆ


 

Family  Rescue Fund-ի  WEB  կայքում ներկայացված պատմությունները անարձագանք չեն մնում։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված անապահով ընտանիքների պատմություններին և կատարում են նվիրատվություններ:

Այս ամիս Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ու Family  Rescue Fund-ը համատեղ օգնության ձեռք մեկնեցին 15 ընտանիքների: Անապահով, սոցիալական և կենցաղային սուղ պայմաներում ապրող այս ընտանիքները ապահովվեցին սննդով և տարբեր սեզոնային հագուստներով:

Միացյալ նահանգներում ապրող Դեվլեթյան-Հախնազարյան ընտանիքը տեսնելով Քեզ համար Հայաստան թողարկումը որոշում է կայացնում օգնել Նելանին ու նրա որդուն Նարեկին՝ վճարելով մեկ տարվա վարձավճարը։ Իրականություն են արդեն բազմաթիվ երազանքներ, կան նոր նպատակներ և պայքարելու մեծ ցանկություն: