redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ, ՄԱՐՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀԱՐՈՒԹ ՏԱՐԱԿՉՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ, ԺԱՍՄԻՆ ԿԱՐՄԻՐՅԱՆ
Family Rescue Fund-ի WEB կայքում ներկայացված պատմությունները անարձագանք չեն մնում։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված անապահով ընտանիքների պատմություններին և կատարում են նվիրատվություններ:
Այս ամիս Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ու Family Rescue Fund-ը համատեղ օգնության ձեռք մեկնեցին 15 ընտանիքների: Անապահով, սոցիալական և կենցաղային սուղ պայմաներում ապրող այս ընտանիքները ապահովվեցին սննդով և տարբեր սեզոնային հագուստներով:
Միացյալ նահանգներում ապրող Դեվլեթյան-Հախնազարյան ընտանիքը տեսնելով Քեզ համար Հայաստան թողարկումը որոշում է կայացնում օգնել Նելանին ու նրա որդուն Նարեկին՝ վճարելով մեկ տարվա վարձավճարը։ Իրականություն են արդեն բազմաթիվ երազանքներ, կան նոր նպատակներ և պայքարելու մեծ ցանկություն: