Միքայելի ընտանիքը այն ընտանքների շարքում է, որոնց կյանքում ամեն բան փոխվեց Սպիտակի երկրաշարժից հետո։ Մինչև այսօր նրանք սպասում են պետության կողմից իրենց տրամադրվող կացարանին, սակայն խնդիրների պատճառով Միքայելը դեռ չստացած բնակարանը չի կարողանում կիսել իր հարազատների հետ։ Միքայելի խոսքով մոր մահից հետո բոլոր հարազատները երես են թեքել իրենից, իր կողքին են մնացել միայն անլուծելի թվացող խնդիրները։ Միքայելը ունի ազգականներ, սակայն պնդում է՝ նրանք տեղ չունեն իր կյանքում։
Այսօր 64 ամյա Միքայելը իրականությունից ու հարազատներից կտրված ապրում է տնակում, որտեղ տարրական պայմանները բացակայում են։ Իր ընտրած կյանքում իրենից ու իր խնդիրներից բացի ոչինչ չկա։