redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6131Միքայելի ընտանիքը այն ընտանքների շարքում է, որոնց կյանքում ամեն բան փոխվեց Սպիտակի երկրաշարժից հետո։ Մինչև այսօր նրանք սպասում են պետության կողմից իրենց տրամադրվող կացարանին, սակայն խնդիրների պատճառով Միքայելը դեռ չստացած բնակարանը չի կարողանում կիսել իր հարազատների հետ։ Միքայելի խոսքով մոր մահից հետո բոլոր հարազատները երես են թեքել իրենից, իր կողքին են մնացել միայն անլուծելի թվացող խնդիրները։ Միքայելը ունի ազգականներ, սակայն պնդում է՝ նրանք տեղ չունեն իր կյանքում։
Այսօր 64 ամյա Միքայելը իրականությունից ու հարազատներից կտրված ապրում է տնակում, որտեղ տարրական պայմանները բացակայում են։ Իր ընտրած կյանքում իրենից ու իր խնդիրներից բացի ոչինչ չկա։