https://www.youtube.com/watch?v=wOw_zxy_p0I
  • March 24, 2020

Տարբերվող կինը

$ 5.00 DONATE NOW

Փոքր հասակում մանկատնից մանկատուն, իսկ հասուն տարիքում երկրից երկիր։ Տղամարդու կերպարանքով 53-ամյա Գյուլնարա Խաչատրյանի կյանքը սկսվեց առանց ծնողների, հետո էլ շարունակվեց առանց հարազատների։ 18 տարի մանկատանը անցկացնելուց հետ Գյուլնարան դուրս է գալիս այդտեղից ու փորձում դասավորել կյանքը, սակայն սովն ու դրսում ապրելը նրան ստիպում են գողություն անել, որի համար դատապարտվում է 2 տարի ազատազրկման։ Բանտում ստացած առողջական խնդիրները նրան տանում են արտասահման բուժվելու, բայց այնտեղ էլ ամեն բան հարթ չի ընթանում։ Երկրից երկիր տեղափոխվելը ավելի է վատթարացնում առողջական վիճակը։ Այսօր տարբերվող կինը կրկին Հայաստանում է և փորձում է ստեղծված իրավիճակից որևէ ելք գտնել, սակայն ճակատագիրը այնքան էլ չի օգնում նրան: