redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Փոքր հասակում մանկատնից մանկատուն, իսկ հասուն տարիքում երկրից երկիր։ Տղամարդու կերպարանքով 53-ամյա Գյուլնարա Խաչատրյանի կյանքը սկսվեց առանց ծնողների, հետո էլ շարունակվեց առանց հարազատների։ 18 տարի մանկատանը անցկացնելուց հետ Գյուլնարան դուրս է գալիս այդտեղից ու փորձում դասավորել կյանքը, սակայն սովն ու դրսում ապրելը նրան ստիպում են գողություն անել, որի համար դատապարտվում է 2 տարի ազատազրկման։ Բանտում ստացած առողջական խնդիրները նրան տանում են արտասահման բուժվելու, բայց այնտեղ էլ ամեն բան հարթ չի ընթանում։ Երկրից երկիր տեղափոխվելը ավելի է վատթարացնում առողջական վիճակը։ Այսօր տարբերվող կինը կրկին Հայաստանում է և փորձում է ստեղծված իրավիճակից որևէ ելք գտնել, սակայն ճակատագիրը այնքան էլ չի օգնում նրան: