https://www.youtube.com/watch?v=Udu0E3cMn0I
  • March 20, 2020

Լուռ արձագանք

$ 5.00 DONATE NOW

Հովսեփյանների ընտանիքում 5րդ զավակի ծնունդը սպասված էր, բայց ծնունդից հետո ի հայտ եկած առողջական խնդիրները՝ անսպասելի։ 2,5 տարեկան Դավիթի ծնողները մինչև այսօր չեն լսել անգամ իրենց տղայի լացի ձայնը, սակայն իրավիճակից չհուսահատվելով, Սարգիսն ու Քրիստինեն իրենց հնարավորությունների սահմաններում ամեն բան անում են, որ խախտեն իրենց որդու արտասովոր լռությունը։ Բազմանդամ ընտանիքում Դավիթը միակը չէ, որ ունի լուրջ առողջական խնդիրներ։ Ընտանիքի հայրը ևս վատառողջ է, բայց սոցիալական վիճակը թույլ չի տալիս զբաղվել սեփական առողջական խնդրով։ Ընտանիքի ավագը՝ 69-ամյա Ծաղիկը, անում է ցանկացած աշխատանք, որպեսզի մի փոքր թեթևացնի տղայի հոգսը։