Արտակարգ իրավիճակով պայմանավորված «Կիսաբաց Լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի, համանուն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանի և փորձագետների նախաձեռնությամբ կյանքի է կոչվել #արտակարգ_օգնություն նախագիծը, որի շրջանակում մեր հաղորդման շահառուները ստացել են 1 ամսվա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ ստեղծել բոլոր միջոցները, որպեսզի մարդիկ մնան տանը և հնարավորին քիչ շփում ունենան արտաքին աշխարհի հետ։
«Անանցանելի անցումներ» վերտառությամբ թողարկման հերոսները մեր #արտակարգ_օգնություն նախագծի շահառուներից էին։ Նրանք առնվազն 1 ամիս կարիք չեն ունենա գնալ առևտրի կենտրոններ։
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք +37493493317 հեռախոսահամարին կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ