Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Արտակարգ օգնություն Live 24 | Kisabac Lusamutner
  • May 1, 2020

Արտակարգ օգնություն Live 24

Արտակարգ իրավիճակով պայմանավորված «Կիսաբաց Լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի, համանուն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանի և փորձագետների նախաձեռնությամբ կյանքի է կոչվել #արտակարգ_օգնություն նախագիծը, որի շրջանակում մեր հաղորդման շահառուները ստացել են 1 ամսվա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ ստեղծել բոլոր միջոցները, որպեսզի մարդիկ մնան տանը և հնարավորին քիչ շփում ունենան արտաքին աշխարհի հետ։

«Անանցանելի անցումներ» վերտառությամբ թողարկման հերոսները մեր #արտակարգ_օգնություն նախագծի շահառուներից էին։ Նրանք առնվազն 1 ամիս կարիք չեն ունենա գնալ առևտրի կենտրոններ։

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք +37493493317 հեռախոսահամարին կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutner, 

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ