Ֆրանսիայում ապրող Մանուկ Երանոսյանն արդեն երկրորդ անգամ է օգնում Կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված մեր մասնակիցներին։ Այս անգամ Մանուկը որոշել էր օգնել Մանվելի և Արմինեի ընտանիքին։
Արմինեն շնորհակալություն հայտնելով օգնության համար, նշում է որ այս պահին ամուսնուն անհրաժեշտ է ֆիզոթերապիայի կուրսեր, որպեսզի կարողանա ձեռքերը շարժել և մկանները լիարժեք աշխատացնել: Երեք տարի առաջ տան կերակրողի՝ Մանվելի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ։ Երկու երեխաներին խնամող Արմինեի պարտականություններին ավելացավ նաև ամուսնու խնամքը։ Մանվելն այսօր առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել։ Արմինեն ևս չի աշխատում: Ընտանիքն ապրում է Մանվելի 25 հազար դրամ թոշակով։