Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Երիտասարդ խնդիրներ | Kisabac Lusamutner
  • August 2, 2019

Երիտասարդ խնդիրներ

Ֆրանսիայում ապրող Մանուկ Երանոսյանն արդեն երկրորդ անգամ է  օգնում Կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված մեր մասնակիցներին։ Այս անգամ Մանուկը որոշել էր օգնել Մանվելի և  Արմինեի ընտանիքին։

Արմինեն շնորհակալություն հայտնելով օգնության համար, նշում է որ այս պահին ամուսնուն անհրաժեշտ է ֆիզոթերապիայի կուրսեր, որպեսզի կարողանա ձեռքերը շարժել և մկանները լիարժեք աշխատացնել: Երեք տարի առաջ տան կերակրողի՝ Մանվելի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ։ Երկու երեխաներին խնամող Արմինեի պարտականություններին ավելացավ նաև ամուսնու խնամքը։ Մանվելն այսօր առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել։  Արմինեն ևս չի աշխատում: Ընտանիքն ապրում է Մանվելի 25 հազար դրամ թոշակով։