35-ամյա Գեւորգ Ասրյանի մոտ բժիշկները դեռ 15 տարեկանում պարբերական հիվանդություն են ախտորոշել: Եղած խնդիրներին 6 տարի առաջ ավելացել է եւս մեկը` Գևորգի երկու երիկամն էլ դադարել են նորմալ գործել: «Թիկունք» հասարակական կազամակերպության փոխնախագահ Արմենուհի Վարդանյանը իմանալով Գևորգի առողջական խնդիրների մասին, որոշեց օգնել ընտանիքին։ Նախապես ճշտեցինք թե ինչի կարիք ունեն։ Գևորգը ասաց, որ այս պահին արյուն ձեռք բերլու հետ կապված խնդիր ունի։ Վերջերս նա վիրահատվել է նաև դեղեր են հարկավոր։ Տիկին Արմենուհին խոստացավ լուծել նաև այդ խնդիրը։ Կազմակերպությունը գործում է Շիրակի մարզում, սակայն տարածությունը չխանգարեց որպեսզի տիկին Արմենուհին անձամբ այցելի Գևորգի ընտանիքին։ Բացի դեղերից կազմակերպությունը ընտանիքին ապահովեց սննդով, տնտեսական ու հիգենիկ պարագաներով, իսկ փոքրիկների համար նրանք նվերներ էին բերել։