Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Մանրածախ կենցաղ | Kisabac Lusamutner
  • June 14, 2019

Մանրածախ կենցաղ

35-ամյա Գեւորգ Ասրյանի մոտ բժիշկները դեռ 15 տարեկանում պարբերական հիվանդություն են ախտորոշել: Եղած խնդիրներին 6 տարի առաջ ավելացել է եւս մեկը` Գևորգի երկու երիկամն էլ դադարել են նորմալ  գործել: «Թիկունք» հասարակական կազամակերպության փոխնախագահ Արմենուհի Վարդանյանը իմանալով Գևորգի առողջական խնդիրների մասին, որոշեց օգնել ընտանիքին։ Նախապես ճշտեցինք թե ինչի կարիք ունեն։ Գևորգը ասաց, որ այս պահին արյուն ձեռք բերլու հետ կապված  խնդիր ունի։ Վերջերս նա վիրահատվել է նաև դեղեր են հարկավոր։  Տիկին Արմենուհին խոստացավ լուծել նաև այդ խնդիրը։ Կազմակերպությունը գործում է Շիրակի մարզում, սակայն  տարածությունը չխանգարեց որպեսզի տիկին Արմենուհին անձամբ այցելի Գևորգի ընտանիքին։ Բացի դեղերից  կազմակերպությունը ընտանիքին  ապահովեց սննդով, տնտեսական ու հիգենիկ պարագաներով, իսկ փոքրիկների համար նրանք նվերներ էին բերել։