«Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարը հերթական անգամ ներկայացնում է իր կատարած աշխատանքի արդյունքները։ Kisabaclusamutner.com վեբ կայքում ներկայացված պատմություններն անարձագանք չեն մնում, Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված մասնակիցների կյանքի պատմությանը և իրենց կատարած ներդրումների շնորհիվ փոխում բազմաթիվ ճակատագրեր: Ամերիկայի Միացյալ Նահանգների Սակրամենտո քաղաքում գտնվող հայկական համայնքը, Նաիրա Ղազարյանի և Սակրամենտոյի Հայական Արաքելական եկեղեցու աջակցությամբ, մայիսի 12-ին կազմակերպեցին բարեգործական միջոցառում, որի ժամանակ հանգանակված ամբողջ գումարը փոխանցվեց Կիսաբաց Լուսամուտներ բարեգործական հիմնադրամին: Ինչպես նաև <<Կիսաբաց լուսամուտներ>> բարեգործական հիմնադրամը արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ այցելեցին մասնակիցներին իրենց հետ տանելով սննդամթերք, հագուստ, կենցաղային իրեր, և նյութական այլ օգնություններ:
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ