Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Անպաշտպան պաշտպանություն:Օգնություն | Kisabac Lusamutner
  • June 10, 2021
  • Երևան

Անպաշտպան պաշտպանություն:Օգնություն

20 տարվա զինվորական պայմանագրի ժամկետի երկարացումից հետո, Գուրգեն Հակոբյանը չէր էլ պատկերացնում, որ դա կլինի նրա զինվորական ծառայության վերջին տարին։ Գուրգենի հիվանդանալուց հետո, ընտանիքում հոգսերը օր օրի ավելանում են։ Վարձակալական հիմուքներով ապրող ընտանիքում միակ աշխատողը Սիրանուշն է՝ Գուրգենի կինը։ Երեխաների խնամքով զբաղվում է Գուրգենը, քանի որ Սիրանուշն աշխատում է, որպեսզի կարողանան վճարել տան վարձը, կոմունալները։  Հիվանդության հայտնաբերումից հետո, Գուրգենը քիմիաթերապիայի 20 կուրս է անցել, սակայն հիվանդությունը դեռ չի նահանջում։ Տանը նստել չի կարողանում ու երբ իրեն լավ է զգում տաքսի է վարում, որպեսզի ինքն էլ կարողանա կնոջը ինչ -որ չափով օգնել:                                                                                                Կիսաբաց լուսամուտներ բարգործական հիմնադրամը  Տիկին Ստելլայի հետ այցելեց Հակոբյանների ընտանիքին և  տրամադրեց սնունդ, որը կօգնի որպեսզի գումարը խնայեն այլ ծախսեր հոգալու համար։ Իսկ մեր մյուս հայրենակիցը  երեխաների համար գեղեցիկ հագուստներ էր տրմադրել։24 տարի հայրենիքին ծառայելուց ու առողջական խնդիրների վատթարանալուց հետո Գուրգենի պահանջը մեկն է, որ իրեն հատկացնեն իրենց հասանելիք բնակարանը։ Պաշտպանության նախարարությունից Գուրգենին տեղեկացրել են, որ պատերազմի պատճառով բնակարան ստանալու իրենց հերթը հետաձգվում է երկու տարով և ընտանիքը դեռ պետք է սպասի բնակարանային հասանելիք բարելավմանը։

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ

Կարդալ պատմությունը՝

Անպաշտպան պաշտպանություն