Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Արտակարգ օգնություն Live 10 | Kisabac Lusamutner
  • April 18, 2020

Արտակարգ օգնություն Live 10

Մենք շարունակում ենք #արտակարգ_օգնություն նախագիծը ու անապահով ընտանիքներին տրամադրում ենք 1 ամսվա առաջին անհրաժեշտության պարագաներ։ Արտակարգ դրությունով պայմանավորված սահմանափակվել է մարդկանց տեղաշարժի իրավունքը և շատերը չեն կարողում սնունդ գնելու նպատակով գնալ առևտրի կենտրոններ։ Մեր #արտակարգ_օգնության շահառուները օգնությունով լի արկղերը ստանալուց հետո առաջիկա 1 ամսվա ընթացքում ոչնչի կարիք չեն ունենա։

Հերթը «Հարվածից հարված» թողարկման հյուրերինն էր։ Մովսիսյանների ընտանիքում մեծանում են լուրջ առողջական խնդիրներ ունեցող 2 երեխա։ Նրանց նշանակված է ֆիզիոթերապիայի հատուկ դասընթացներ, սակայն նրանք հնարավորություն չունեն այցելելու հատուկ կենտրոն։ Դուք կարող եք այս ընտանիքին օգնել մեր կայքի միջոցով՝ կատարելով օնլայն նվիրատվություն, և վստահ եղեք՝ այն կծառայի իր նպատակին։

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կշատանա, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutnerhttps://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ 

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ