• April 19, 2020

Արտակարգ օգնություն Live 11

Երկրում արտակարգ իրավիճակով պայմանավարված «Կիսաբաց Լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի, համանուն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանի և փորձագետների նախաձեռնությամբ կյանքի է կոչվել #արտակարգ_օգնություն նախագիծը, որի շրջանակում մեր հաղորդման շահառուները ստացել են 1 ամսվա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ ստեղծել բոլոր միջոցները, որպեսզի մարդիկ մնան տանը և հնարավորին քիչ շփում ունենան արտաքին աշխարհի հետ։

Օգնությունը այս անգամ տրամադրվեց «Լուռ արձագանք» վերտառությամբ հաղորդման մասնակիցներին։ 2,5 տարեկան Դավիթի ծնողները մինչև այսօր չեն լսել իրենց տղայի լացի ձայնը, բայց բժշկական միջամտության դեպքում հնարավոր կլինի խախտել երեխայի արտասովոր լռությունը։ Դուք հնարավորություն ունեք կատարել անվանական նվիրատվություն, դրա համար անհրաժեշտ է մուտք գործել համապատասխան բաժին և անել օնլայն նվիրատվություն և վստահ եղեք, որ այն կծառայի իր նպատակին։

#արտակարգ_օգնություն ստացող ընտանիքների թիվը կշատանա, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք +37493493317 հեռախոսահամարին կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutnerhttps://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ 

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ