Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում, և մեր երկրում արտակարգ դրությունը շարունակվում է և մարդկանց տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է։ Հաշվի առնելով այս ամենը «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը որոշել է #արտակարգ_օգնություն բաժանել համանուն հաղորդման շահառուներին, որպեսզի նրանք տնից դուրս չգան և լինեն ապահով։ Այս նախագծի մեջ մեծ ներդրում ունեն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ինչպես նաև փորձագետները։ Ընտանիքներին տրամադրվող օգնությունը կբավարարի առնվազն 1 ամիս և այն իր մեջ պարունակում է արտակարգ դրությանը համապատասխան պարենամթերք՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։
Այս անգամ օգնությունը ստացան «Փոքր կենտրոնում» հաղորդման հերոսները։ Մեր կայքում կարող եք ծանոթանալ ընտանիքի խնդիրներին և ցանկության դեպքում կատարել անվանական օնլայն նվիրատվություն։
Եթե ցանկություն ու հնարավորություն ունեք միանալու #արտակարգ_օգնություն նախագծին ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/։
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ