redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Չինաստանից տարածված կորոնավիրուսը չշրջանցեց Հայաստանը։ Այն կանխելու նպատակով երկրում արդեն մի քանի շաբաթ է արտակարգ դրություն է հայտարարված։ Բնակչությանը անդադար հորդորում են մնալ տանը և հնարավորին քիչ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։ Տեսնելով ստեղծված դրությունը «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդման փորձագետների, նաև պրոդյուսեր և հաղորդավար Հրաչ Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվում է #արտակարգ_օգնություն նախագիծը։ Նպատակը մեկն է՝ կարիքավոր ընտանիքներին տրամադրել 1 ամսվա սնունդ և տնտեսական ապրանքներ։ Այս կերպ նրանք կարիք չեն ունենա գնալ առևտրի կենտրոններ վտանգելով իրենց առողջությունը։
#արտակարգ_օգնությունը տրամադրելու ժամանակ նախաձեռնության անդամները պահպանել են բոլոր հիգիենայի կանոնները։
Եվս մեկ ընտանիք 1 ամիս գնումներ կատարելու նպատակով կարիք չի ունենա դուրս գալ տնից։ Նրանք ստացան #արտակարգ_օգնությունը
«Կիսաբաց Լուսամուտները» միշտ պատրաստ է համագործակցել բարերարների հետ։ Եթե ունեք ցանկություն և հնարավորություն, ապա միացեք այս բարի գործին, քանի որ այս օրերին հարյուրավոր ընտանիքներ ունեն օգնության կարիք։ #արտակարգ_օգնությանը միանալու համար զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutner, https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ ։
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ