Երկրում արտակարգ իրավիճակով պայմանավարված «Կիսաբաց Լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի, համանուն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանի և փորձագետների նախաձեռնությամբ կյանքի է կոչվել #արտակարգ_օգնություն նախագիծը, որի շրջանակում մեր հաղորդման շահառուները ստացել են 1 ամսվա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ ստեղծել բոլոր միջոցները, որպեսզի մարդիկ մնան տանը և հնարավորին քիչ շփում ունենան արտաքին աշխարհի հետ։
Հաջորդ օգնություն ստացող ընտանիքը «Օրինական պարտականություններ» վերտառությամբ թողարկման հերոսներն էին։ Անուշի կողքին ոչ ոք չկա, միայն իր 2 զավակներն են, որոնց համար մայրը ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի այն մանկությունը, որը նա միշտ պատկերացրել է իր երեխանների համար։ Մայրը շատ հաճախ ստիպված է լինում երեխաներին մենակ թողնել տանը, քանի որ պետք է աշխատի, որ կարողանա հոգալ ընտանիքի հոգսերը։Դուք հնարավորություն ունեք կատարել անվանական նվիրատվություն, դրա համար անհրաժեշտ է մուտք գործել համապատասխան բաժին և անել օնլայն նվիրատվություն և վստահ եղեք, որ այն կծառայի իր նպատակին։
#արտակարգ_օգնություն ստացող ընտանիքների թիվը կշատանա, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք +37493493317 հեռախոսահամարին կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ