Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Արտակարգ օգնություն Live 19 | Kisabac Lusamutner
  • April 26, 2020

Արտակարգ օգնություն Live 19

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում, և մեր երկրում արտակարգ դրությունը  շարունակվում է և մարդկանց տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է։ Հաշվի առնելով այս ամենը «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը որոշել է #արտակարգ_օգնություն բաժանել համանուն հաղորդման շահառուներին, որպեսզի նրանք տնից դուրս չգան և լինեն ապահով։ Այս նախագծի մեջ մեծ ներդրում ունեն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ինչպես նաև փորձագետները։ Ընտանիքներին տրամադրվող օգնությունը կբավարարի առնվազն 1 ամիս և այն իր մեջ պարունակում է արտակարգ դրությանը համապատասխան պարենամթերք՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։

Այս անգամ օգնությունը ստացան «Կույր հանդարտություն» հաղորդման հերոսները։

#արտակարգ_օգնությունը տրամադրելու ժամանակ նախաձեռնության անդամները  պահպանել են բոլոր հիգիենայի կանոնները։

Եթե ցանկություն ու հնարավորություն ունեք միանալու #արտակարգ_օգնություն նախագծին ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ ։

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ