• April 27, 2020

Արտակարգ օգնություն Live 20

Կորոնավիրուսը շարունակվում է տարածվել ամբողջ աշխարհում, և մեր երկրում արտակարգ դրությունը  շարունակվում է։ Հաշվի առնելով այս ամենը «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը որոշել է #արտակարգ_օգնություն բաժանել համանուն հաղորդման շահառուներին, որպեսզի նրանք տնից դուրս չգան և լինեն ապահով։ Այս նախագծի մեջ մեծ ներդրում ունեն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ինչպես նաև փորձագետները։ Ընտանիքներին տրամադրվող օգնությունը կբավարարի առնվազն 1 ամիս և այն իր մեջ պարունակում է արտակարգ դրությանը համապատասխան պարենամթերք՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։

#արտակարգ_օգնությունը տրամադրելու ժամանակ նախաձեռնության անդամները  պահպանել են բոլոր հիգիենայի կանոնները։

Եթե ցանկություն ու հնարավորություն ունեք միանալու #արտակարգ_օգնություն նախագծին ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ ։

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ