Երկրում արտակարգ իրավիճակով պայմանավարված «Կիսաբաց Լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի, համանուն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանի և փորձագետների նախաձեռնությամբ կյանքի է կոչվել #արտակարգ_օգնություն նախագիծը, որի շրջանակում մեր հաղորդման շահառուները ստացել են 1 ամսվա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ ստեղծել բոլոր միջոցները, որպեսզի մարդիկ մնան տանը և հնարավորին քիչ շփում ունենան արտաքին աշխարհի հետ։
Ամբողջ ընթացքում փորձագետները կրել են դիմակներ և պահպանել են սահմանված հեռավորությունը։ Ընտանիքին կարող եք օգնել նաև դուք։ Կայքում ծանոթացեք ընտանիքի խնդիրներին և ցանկության դեպքում կատարեք օնլայն նվիրատվություն։
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կշատանա, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք +37493493317 հեռախոսահամարին կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner, https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ