Չինաստանից տարածված կորոնավիրուսը չշրջանցեց Հայաստանը։ Այն կանխելու նպատակով երկրում արդեն մի քանի շաբաթ է արտակարգ դրություն է հայտարարված։ Բնակչությանը անդադար հորդորում են մնալ տանը և հնարավորին քիչ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։ Տեսնելով ստեղծված դրությունը «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդման փորձագետների, նաև պրոդյուսեր և հաղորդավար Հրաչ Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվում է #արտակարգ_օգնություն նախագիծը։ Նպատակը մեկն է՝ կարիքավոր ընտանիքներին տրամադրել 1 ամսվա սնունդ և տնտեսական ապրանքներ։ Այս կերպ նրանք կարիք չեն ունենա գնալ առևտրի կենտրոններ վտանգելով իրենց առողջությունը։
#արտակարգ_օգնությունը տրամադրելու ժամանակ նախաձեռնության անդամները պահպանել են բոլոր հիգիենայի կանոնները։
«Կիսաբաց Լուսամուտները» միշտ պատրաստ է համագործակցել բարերարների հետ։ Եթե ունեք ցանկություն և հնարավորություն, ապա միացեք այս բարի գործին, քանի որ այս օրերին հարյուրավոր ընտանիքներ ունեն օգնության կարիք։ #արտակարգ_օգնությանը միանալու համար զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ ։
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ