• April 15, 2020

Արտակարգ օգնություն Live 7

Կորոնավիրուսը շարունակվում է տարածվել ամբողջ աշխարհում, և մեր երկրում արտակարգ դրությունը  շարունակվում է, մարդկանց տեղաշարժվելու իրավունքն էլ սահմանափակված է։ Հաշվի առնելով այս ամենը «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը որոշել է #արտակարգ_օգնություն բաժանել համանուն հաղորդման շահառուներին, որպեսզի նրանք տնից դուրս չգան և լինեն ապահով։ Այս նախագծի մեջ մեծ ներդրում ունեն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ինչպես նաև փորձագետները։ Ընտանիքներին տրամադրվող օգնությունը կբավարարի առնվազն 1 ամիս։ Այն իր մեջ պարունակում է արտակարգ դրությանը համապատասխան պարենամթերք՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։

Այս անգամ օգնությունը ստացան «Նպատակից նպատակ» հաղորդման հերոսները։ Նրանք ապրում են վարձով և ունեն սոցիալական խնդիր։ Ցանկության դեպքում կարող եք օնլայն անվանական նվիրատվություն անել և վստահ եղեք, որ այն կծառայի իր նպատակին։

Եթե ցանկություն ու հնարավորություն ունեք միանալու #արտակարգ_օգնություն նախագծին ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ ։

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ