Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Արտակարգ օգնություն | Kisabac Lusamutner
  • April 8, 2020

Արտակարգ օգնություն

Երկրում հաստատված արտակարգ իրավիճակով պայմանավորված շատ անապահով ընտանիքներ, որոնք չունեն մշտական/գրանցված աշխատանք, չեն կարողանում աշխատել հետևաբար նաև չեն կարողանում իրենց ընտանիքին ապահովել համապատասխան պայմաններով։

Այս ամենը տեսնելով «Կիսաբաց Լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը չէր կարող անտարբեր անցնել, ուստի կարճ ժամանակում որոշում կայացվեց, պլանավորվեց, և կյանքի կոչվեց #արտակարգ_օգնություն նախագիծը։ Դրա շրջանակում մեր նախագծի 10 անապահով ընտանիքների շահառուները կստանան առաջին անհրաժեշտության պարենամթերքներ՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ նաև տնտեսական ապրանքներ ու մաքրման նյութեր, որոնց շնորհիվ նրանք կկարողանան հնարավորին խուսափել վարակներից։ Այս ամենը կբավարարի առնվազն 1 ամիս։ Այս կերպ մենք մեր շահառուներին ապահովում ենք ապահով ապրելակերպով և հորդորում՝ մնալ տանը։

Այս նախագծի մեջ մեծ ներդրում ունեն «Կիսաբաց Լուսամուտեր» թոք շոուի փորձագետները, ինչպես նաև հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանը։

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք +37493493317 հեռախոսահամարին կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutnerhttps://www.instagram.com/kisabaclusamutneroffi

https://www.youtube.com/watch?v=D8WvFjT8alA