Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Բարեգործական երեկո Սակրամենտոյում | Kisabac Lusamutner
  • November 5, 2020

Բարեգործական երեկո Սակրամենտոյում

Հայրենիքում ստեղծված օրհասական վիճակը անարձագանք չմնաց նաև սփյուռքում։ Թուրք-ադրբեջանական ագրեսիայի և հայրենիքի դարպասների առջև հայտնված սիրիական ահաբեկիչների դիմաց կանգնեց կուռ ու միասնական հայ ազգը, համախմբելով՝ Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնությունը։ ԱՄՆ-ի Սակրամենտո քաղաքի հայությունը՝ Նաիրա Ղազարյանի գլխավորությամբ, հավաքվել էր մեկ հարկի տակ, որպեսզի «Կիսաբաց Լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի միջոցով, օգներ Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին։ Հավաքվածների կարծիքով, արցախահայությանը սատար կանգնելը և օգնության ձեռք մեկնելը այսօր յուրաքանչյուր հայի պարտքն է։ Սակրամենտոյի հայկական համայնքը արցախցու և Արցախի կողքին է։ Հայրենիքի համար այսքան կարևոր ժամանակում նա կշարունակի օգնել ու աջակցել՝ երեխաներին և կանանց, որոնք լքել են իրենց տներն ու կորցրել են իրենց ունեցվածքը։

Սակրամենտոյի հայությունը ևս մեկ ապացույց է, որ հայի ոգին անկոտրուն է և անսասան։ #Հաղթելուենք